Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լրագրողների բաց նամակը՝ «Բանանց» ՖԱ-ին

2015թ-ի հոկտեմբերի 7-ին «Բանանց» ակումբի մարզաբազայում կայացել է իտալացի ֆուտբոլային մասնագետ Ֆաբիո Կապելլոյի ու «Բանանց» ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեի «հանդիպումը» լրագրողների հետ:
Այդ հանդիպման մասին չեն իրազեկվել Հայաստանում գործող առաջատար մի շարք լրատվամիջոցներ, որոնք ակտիվորեն լուսաբանում են սպորտը ու որոնց համար առնվազն տարօրինակ ու մտահոգիչ է ակումբի նմանօրինակ՝ խտրական վերաբերմունքը գործող ԶԼՄ-ների նկատմամբ՝ անգամ հաշվի առնելով ակումբի կողմից ասուլիսից հետո ներկայացված ու մեզ չբավարարող հայտարարությունը՝ ժամանակային սուղ պայմանների վերաբերյալ:

Այս պարագայում ակումբը կա՛մ պիտի սեփական լրատվական ծառայության միջոցով լուսաբաներ Կապելլոյի այցը, կա՛մ՝ հավասար պայմաններ ստեղծեր բոլոր լրատվամիջոցների համար՝ արդեն վերջիններիս թողնելով հասցնել-չհասցնելու, ժամանակի մեջ տեղավորվելու ու մնացյալ այլ խնդիրները:

Ուստի մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների մարզական լրագրողներս, մեր դժգոհությունն ենք հայտնում ԶԼՄ-ների նկատմամբ ակումբի դրսեւորած ընտրովի վերաբերմունքի ու աշխատանքային ոչ հավասարազօր պայմանների ստեղծման համար եւ կոչ անում՝ այլեւս խտրականություն չդրսեւորել՝ համապատասխան վերաբերմունք չստանալու համար:

Անի Մեջլումյան, ազատ լրագրող
Հասմիկ Բաբայան, Sport.Mediamax.am
Հասմիկ Գրիգորյան, Sport.Times.am
Վարվառա Հայրապետյան, Armenpress.am
Երվանդ Հակոբյան, Yerkir.am
Հարություն Մինասյան, Հ2 հեռուստաընկերություն
Արամ Մանուկյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն
Ռազմիկ Հովհաննիսյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
Գայանե Նազարյան, Sport.Slaq.am
Կատարինե Այդինյան, Mamul.am
Արեն Մկրտչյան, 1in.am
Աշոտ Հակոբյան, «Առավոտ» օրաթերթ
Քրիստինա Խաչատրյան, «Հայկական Ժամանակ»
Սիրան Ոսկանյան, ազատ լրագրող
Վադիմ Մկրտչյան, “Голос Армении”
Արթուր Ավանեսով, Sports.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում