Ամուսիններ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները, ովքեր այս ամառ հայտարարել են, որ 10 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել, Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իրենց Pacific Palisades տունը վաճառքի են հանել, գրում է 7days.ru-ն:
Առանձնատունը վաճառվում է 45 մլն դոլարով: Ամուսիններն այն ձեռք էին բերել 2009-ին` 17.5 մլն դոլարով: Իհարկե, նրանք զգալի գումար են ներդրել բնակարանի վերանորոգման մեջ:
Բացի հիմնական առանձնատնից, գնորդը ձեռք կբերի նաև հյուրերի համար նախատեսված տունը` երկու սենյակով և 3 լոգարանով, մեծ լողավազանը, բասկետբոլի դաշտը և ճեմուղին` դեպի կիրճ գեղեցիկ տեսարանով: