Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքյան Քրդստանի՝ Փեշմերգայի հարցերով նախարարությունը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի զինյալներն իպրիտ պարունակող արկերով Իրաքում հարվածել են քուրդ մարտիկներին։
Հարձակումն իրականացվել է դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին, Էրբիլ քաղաքից հարավ-արևմուտք։ Նախարարության տվյալներով՝ տվյալ մարտին մասնակից 35 քուրդ մարտիկներից վերցված արյան նմուշները վկայել են, որ հարձակման ժամանակ օգտագործվել է իպրիտ՝ որպես քիմիական զենք։
Սրանից առաջ էլ Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը հայտարարել է, որ Սիրիայի զինյալների տրամադրության տակ քիմիական զենք կա, որը նրանք կիրառել են Սիրիայի ու Իրաքի տարածքներում։