Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը կարծում է, որ Յուրգեն Կլոպը կկարողանա հզորեցնել «Լիվերպուլ»-ը, տեղեկացնում է The Guardian-ը:
«Կասկած չկա, որ Կլոպը ֆանստաստիկ մարզիչ է: «Լիվերպուլ»-ը նման է «Բորուսիա»-ին:
Նա ուտում է, շնչում, պարզապես ապրում ֆուտբոլով ամեն օր: Ֆանտաստիկ ձեռքբերում է «Լիվերպուլ»-ի համար»,- հայտարարել է գերմանացի պաշտպանը: