Իտալական «Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչը մոտ է թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն, տեղեկացնում է forzaitalianfootball.com-ը:
Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կողմերի պայմանագրի ժամկետը կերկարաձգվի:
Պաշտոնապես Հանդանովիչի պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին «Ինտեր»-ը ցանկանում է հրապարակել 2016 թվականի հունվարին: