Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Աբբաս Քեշավարզը հայտարարել է, որ Իրանը տարեկան արտահանում է ավելի քան 5 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք։
Նա ընդգծել է, որ այդ թիվը պահպանվել է վերջին երկու տարում, իսկ այս տարի ակնկալվում է, որ այդ թիվն էլ ավելի կաճի։ Նա մանրամասնել է, որ Իրանի գյուղատնտեսական արտահանումը ներառում է տարբեր մրգեր, այդ թվում նաև խնձոր, կիվի, նուռ, ինչպես նաև պիստակ ու բանջարեղեն, կարտոֆիլ, լոլիկ, վարունգ։
Քեշավարզը հավելել է, որ Իրանում գյուղատնտեսական արտադրանքի տարեկան ծավալը կազմում է 74 միլիոն տոննա, որի ավելի քան 85 տոկոսը սպառվում է երկրի ներսում։