Sharp ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին RoboHon ռոբոտը` արհեստական ինտելեկտով, որը կարող է սմարթֆոնի դեր կատարել: Այս մասին տեղեկությունը հրապարակված է RoboHon կայքում:
Յուրօրինակ սմարթֆոնի հասակը 19.5 սմ է, քաշը` 390 գրամ:
Սարքավորումը կարող է ճանաչել իր տիրոջ դեմքն ու ձայնը, երկու դյույմ անկյունագծով դիսփլեյի միջոցով կատարել սմարթֆոնին հատուկ բոլոր գործողությունները, ինչպես նաև ունի ներդրված տեսախցիկ:
Բացի այդ, նոր ռոբոտ սմարթֆոնը կարող է քայլել ու նստել: Այն աշխատում է Qualcomm Snapdragon 400 MSM8926 4-միջուկային չիփսեթի հիման վրա: Նախատեսված է նաև Wi-Fi և LTE ցանցեր: