Կատալոնական «Բարսելոնա»-ի 20-ամյա կիսապաշտպան Սերխի Սամպերը ցանկանում է հանդես գալ Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում, հաղորդում է Tribalfootball-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել անգլիական ակումբի առաջարկը:
Նշվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «զինագործներ»-ը փորձել են ձեռք բերել երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերը 8,5 մլն ֆունտ ստերլինգով, սակայն գործարքը չեղյալ է համարվել: