Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին, տեղեկացնում է Le Parisien-ը:
«Չեմ կարծում, որ նա կփոխի իր ակումբը և կտեղափոխվի ՊՍԺ: Ինձ թվում է, որ նա իր կարիերան կավարտի Մադրիդում: Այնտեղ նրան շատ են սիրում»,- հայտարարել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի շուրջ պտտվող շշուկները պնդում են, թե պորտուգալացին ապագայում պետք է տեղափոխվի Նյու-Յորք: