Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ ժամանակներս չի տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա», տեղեկացնում է Tribalfootball-ը:
Հաղորդվում է, որ կատալոնական կողմին դուր չի եկել «Լիվերպուլ»-ի կողմից նշված գումարի չափը:
«Կոուտինյոն հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն մենք բավականաչափ կիսապաշտպաններ ունենք:
Բացի այդ, միշտ էլ դժվար է գտնել ֆուտբոլիստի, ով կհամապատասխանի «Բարսելոնա»-ին»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը: