Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է AS-ը:
«Իմ վարձակալության ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն գախտնիք չէ, որ ես ցանկանում եմ շարունակել հանդես գալ «Ատլետիկո»-ում:
Եթե ակումբը ցանկանա ինձ թողնել Մադրիդում, ապա ամեն ինչ լավ կլինի: Մրցաշրջանի ավարտից հետո կբանակցեմ ակումբի հետ: Տեսնենք, թե ինչ կլինի»,- հայտարարել է հարձակվողը: