Հայաստանի ազգային հավաքականը հինգշաբթի օրը, ընկերական հանդիպում է անցկացնելու՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ:
Երկրպագուների «Առաջին հայկական ճակատ»-ը կազմակերպել է ֆան-զոն և հրավիրում է հավաքականի բոլոր նվիրված երկրպագուներին:
Այսպիսով հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:30-ից հավաքվում ենք Սայաթ-Նովա 3 հասցեում գտնվող «YANKEE PUB»-ում, որտեղ միասին կերկրպագենք մեր սիրելի թիմին:
«FAF FAN-ZONE»-ի ընթացքում տեղի կունենա վիկտորինա: Միջոցառմանը ներկա երկրպագուները կկարողանան մասնակցել հարցմանը, որտեղ Ֆրանսիա-Հայաստան հանդիպման հաշիվը ճիշտ գուշակողները կստանան FAF շարֆեր: