Անգլիայում ներդրվել է 5 պենս վճար պոլիէթիլենային տոպրակների համար, որոնք նախկինում անվճար տրվել են խանութների դրամարկղերում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Այսուհետ անգլիացիների գնումների ընդհանուր գումարի մեջ թափոնների կրճատման և վայրի բնության պաշտպանության կառավարական ծրագրի շրջանակներում կներառվի փաթեթների արժեքը:
Պոլիէթիլենային տոպրակների վճարովի դարձնելն Անգլիային հավասարեցրել է Ուելսին, Շոտլանդիային և Հյուսիսային Իռլանդիային, որտեղ այդ ծրագիրն արդեն գործում է:
Նորամուծության հիմնական նպատակն է՝ կրճատել շրջակա միջավայրի համար վնասակար պոլիէթիլենի օգտագործումը: Կառավարության տվյալներով՝ անցած տարի միայն Միացյալ Թագավորության սուպերմարկետների գնորդներն օգտագործել են 8,5 մլրդ տոպրակ:
Հաշվարկված է նաև, որ Անգլիայում յուրաքանչյուր մարդ միջինում օգտագործում է ամսական 12 փաթեթ, մինչդեռ Ուելսում, որտեղ 5 պենս վճարը սահմանվել է 2011 թ., այդ թիվը կազմում է ընդամենը 2: