Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի տրանսֆերը։
Պատոն ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Սան Պաուլո»-ում։ Նրա տրանսֆերի իրավունքը պատկանում է «Կորինտիանս»-ին։ Fox Sports-ի փոխանցմամբ՝ Պատոյի տրանսֆերի ձեռքբերման համար դորտմունդյան ակումբը ստիպված է լինելու առնվազն 6 մլն եվրո վճարել։
Որպես պահեստային տարբերակ «Բորուսիա»-ի ղեկավարությունը դիտարկում է «Շտուտգարտ»-ի հարձակվող Դանիել Գինչեկին, ով դորտմունդյան ակումբի սան է։