Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կավարտի հաջորդ տարի՝ ևս մեկ մենամարտ անցկացնելուց հետո։
«Կարծում եմ՝ պատրաստ եմ ավարտել կարիերաս։ 20 տարի շարունակ եղել եմ սպորտում։ Խորհրդի համար դիմեցի Աստծուն և շատ ուրախ եմ։
Ցանկանում եմ առաջադրել թեկնածությունս Ֆիլիպինների սենատում։ Ստիպված եմ լօինելու հրաժարվել ամենից, ինչը պահանջում է իմ ուշադրությունը։
Եթե դու սենատոր ես, պետք է ուշադրությունդ կենտրոնացնես միայն ընտանիքիդ ու սենտաում աշխատանքի վրա»,- հայտարարել է Պակյաոն։