Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ոստիկանությունն ընդդեմ «SOS»-ի․ Տեղի ունեցավ «G/7»-ի գործով դատական նիստի նախապատրաստական նիստը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ստեփանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ոստիկանությունն ընդդեմ «SOS»-ի քաղաքացիական գործով հերթական նախապատրաստական նիստը:

ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև կոնկրետ ոստիկաններ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել YouTube-ով հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, գործարար համբավը վնասող հրապարակային հաղորդում հեռարձակելու համար:

2015 թվականի մայիսի 24-ին, ժամը 22-ն անց 20-ին YouTube-ով «SOS»-ը հեռարձակել է «G/7» վերնագրով 11-րդ թողարկումը, որի ժամանակ, ըստ հայցվորների, հաղորդավարի կողմից հնչեցվել են վիրավորական արտահայտություններ ոստիկանության ծառայողների և մասնավորապես Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հասցեին:

Դատական նիստին պատշաճ ծանուցվել, բայց չէր ներկայացել պատասխանող կողմը՝ Վիլեն Գայֆեջյանը, նրա ներկայացուցիչները: Դատարանի մոտ չէին հավաքվել նաև այս գործով հետաքրքրվողները: Սպասվող աժիոտաժը չկար:

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց դատական նախապատրաստական նիստն անցկացնել պատշաճ ծանուցված, բայց չներկայացած պատասխանողի բացակայությամբ:

Նախորդ նիստը հետաձգվել էր պատասխանող Գայֆեջյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի միջնորդությամբ, ով ժամանակ էր խնդրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Նախորդ նիստին դատարանը պատասխանողի ներկայացուցիչ չէր ճանաչել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, քանի որ օրենքով որպես կողմի ներկայացուցիչ կարող է հանդես գալ միայն փաստաբանը, իսկ Զեյնալյանն իրավաբան է, բայց փաստաբան չէ:

Օրենքի այս դրույթի հակասահամանադրականությունը պատասխանող կողմի ներկայացուցիչները մտադիր են վիճարկել Սահմանադրական դատարանում:

Այս նիստին դատարանը հրապարակեց պատասխանող կողմի միջնորդությունը, որով խնդրվում էր գործի քննությունը կասեցնել՝ մինչև վերը հիշատակված հարցով Սահմանադրական դատարանը որոշում կայացնի:

Հայցվոր կողմի ներկայացուցիչները՝ Հովհաննես Քոչարյանը, Կարեն Քալանթարյանը նշեցին, որ պատասխանող կողմի միջնորդությունը պետք է մերժվի, քանի որ օրենքի պահանջով՝ գործի քննությունը դատարանը պարտավոր է կասեցնել երկու դեպքում՝ եթե գործի քննությունը շարունակելու հարցում կա անհնարինություն կամ եթե տվյալ գործի հետ կապված՝ Սահմանադրական դատարանում արդեն իսկ քննվող գործ կա:

Տվյալ դեպքում գործի քննությունը շարունակելու անհնարինություն չկա, բացի այդ՝ պատասխանող կողմը չի ներկայացրել ապացույց, որ Սահմանադրական դատարանում այս գործի հետ կապված՝ գործ է քննվում: Այն խնդիրը, որով պատասխանողի ներկայացուցիչները կարող են դիմել Սահմանադրական դատարան, կոնկրետ այս գործի փաստական հանգամանքների հետ կապված չէ:

Հայցվոր կողմը նշեց, որ պատասխանող կողմի միջնորդության մեջ նշված հանգամանքները գործի քննությունը կասեցնելու հիմք չեն:
Դատարանը, լսելով կողմի կարծիքը, մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը, գործի քննությունը չկասեցվեց:

Ոստիկաններ Մադաթյանի և Զաքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Քալանթարյանը ներկայացրեց իրենց հայցի պահանջը՝ պատասխանողը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հայցվորներից և որպես փոխհատուցում՝ յուրաքանչյուրին վճարի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1 միլիոն դրամ փոխհատուցում:

Դատավորի հարցին՝ դրամական փոխհատուցումը պնդելո՞ւ են հայցվորները, փաստաբանը պատասխանեց՝ այո, քանի որ մինչև այժմ պատասխանող կողմը դեռ դիրքորոշում չի էլ հայտնել:

Հայցվորների ներկայացուցիչը նշեց, որ վերոհիշյալ հաղորդման ժամանակ ցուցադրվել են ոստիկանության ծառայողների պատկերներ, այդ թվում՝ հայցվորներ Մադաթյանի և Զաքարյանի պատկերները, ովքեր գտնվել են ծառայության մեջ:

Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց «SOS»-ի հիշյալ հաղորդման տեքստը՝ «արդեն 22 485 մարդ իմացավ, որ պայքարելու է լույսի թանկացման դեմ: Այդքան մարդ էլ իմացավ, թե ինչ է իրենից ներկայացնում հայ ոստիկանը…»:

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ հաղորդման հեղինակը վիրավորական բնույթի արտահայտություններ է արել ամբողջ ոստիկանության բոլոր ծառայողների հասցեին, վնասել է ոստիկանության հեղինակությունն ու բարի համբավը: Կողմը պնդելու է իր ներկայացրած հայցը՝ հրապարակավ ներողություն խնդրելու վերաբերյալ:

Դատարանը հրապարակեց նաև պատասխանող կողմի ներկայացրած առարկությունը՝ հայցերի վերաբերյալ: Կողմը նշել էր, թե հայցերը ներկայացված են ամբողջությամբ իրականությունը աղավաղող մեկնաբանություններով:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում