Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ կարճ հարցազրույցով, որում հստակեցրեց իր դիրքորոշումը ՀՀԿ-ի նախաձեռանծ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Նրա այս հայտարարության վերաբերյալ հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ և կարծիքներ:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Քոչարյանը հայտարարեց առ այն, որ ՀՀԿ-ի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը ավանտյուրա է:
Իսկ ահա «Քրիստոնեա-ժողովրդական» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համոզված է, որ Քոչարյանի դեմ արտահայտվելը ժողովրդին կստիպի կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ չընդունելով Քոչարյանին: «Ես կարծում էի՝ իրեն ավելի զուսպ կպահի և վերջին վատությունը չի անի»,- ասաց Գիմիշյանը: