Մեկուկես տարեկան երեխան հաջողությամբ վերականգնվում է յուրահատուկ վիրահատությունից հետո: Ավստրալացի վիրաբույժները վերացրել են պարանոցի ողերի վնասվածքները և բառացիորեն տղայի գլուխը միացրել են իրանին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ջեքսոն Ռայլիի մայրը Բրիսբենում մայրուղով ընթանալիս է եղել որդու և 9-ամյա դստեր հետ, երբ իրենց մեքենային ավտոմեքենա է բախվել: Բախման հետևանքով երեխայի գլուխն անջատվել է մարմնից՝ վնասվածք, որը հանգեցնում է մահացու ելքի: Լավագույն դեպքում այդպիսի վնասվածքից հետո մարդիկ անշարժացած են մնում:
Երեխայի վիրահատությունը 6 ժամ է տևել, որից հետո երեխան 3 օր ընդհանուր անզգայացման վիճակում է եղել: