Պենտագոնին կից Հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների գործակալությունն իրականացնում է փոքր սարքերի մշակում, որոնք կարող են հետևել մարդկային մարմնի փոփոխություններին և անհրաժեշտության դեպքում ազդել հատուկ նյարդերի վրա՝ արագացնելով օրգանիզմի ինքնավերականգնման գործընթացները։
Նախաձեռնությունը ինչ-որ տեղ հիշեցնում է կարդիոխթանիչի աշխատանքի սկզբունքը։
ElectRx ծրագրի շրջանակում ծրագրվում է ստեղծել նմանատիպ սարքեր, սակայն շատ ավելի փոքր, որոնք կարող են մարմնին հասցվել ասեղի օգնությամբ։
Ինովացիոն մշակման համար DARPA-ն մոտ 80 մլն դոլար է տրամադրել։ Տեխնոլոգիան դեռևս հեռու է կատարելությունից՝ հայտնում է Gizmag պարբերականը։