Հայտնի է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակցի անունը։ Արթուրն ուժերն է չափելու բրիտանացի Մարտին Մարեյի հետ։
«Բռնցքամարտիկ Մարեյը կարողացել է արդյունքների հասնել վերջին շրջանում, և նրա անունը հնարավոր թեկնածուների ցանկում է: Ձգտում ենք լավագույն մենամարտերը կազմակերպել երկրպագուների համար»,- ասել է Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուերլանդը:
Արթուր Աբրահամ – Մարտին Մարեյ մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում: