Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀԿ-ի պատասխանը Սերժ Սարգսյանի գաղտնիքին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքն ունի Հայաստանի հաջորդ առաջնորդի իր թեկնածուն, սակայն չի տա նրա անունը նրա կյանքը «դժոխքի չվերածելու համար», ասել է, որ ինքն էլ կարող է ասել, թե իր մտքում էլ կա, բայց իր մտքում եղածն իր սեփականությունն է: Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, իր թեկնածուն կամ կանխատեսումն ունենալու մասին հայտարարել էր ԱՄՆ-ում «Քարնեգի» կենտրոնի փորձագետների հետ փակ հանդիպմանը:

Գալուստ Սահակյանի արձագանքն այդ հայտարարությանը շատ հետաքրքրական է՝ հատկապես այն տեղեկությունների ֆոնին, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել իշխանական համակարգում: Իհարկե, կառաջացնի, քանի որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ըստ էության ակնարկ է ինչ-որ գաղտնի պլանների մասին, որ ունի միայն ինքը և որով չի կիսվում ու չի պատրաստվում կիսվել ՀՀԿ-ի հետ:

Եվ ահա ի դեմս Գալուստ Սահակյանի՝ ըստ էության, հնչում է ՀՀԿ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին, որ եթե նա ունի, այսպես ասած, բոլորից գաղտնի իր թեկնածուն ու չի ուզում իր պլաններով կիսվել ՀՀԿ-ի հետ, ապա ՀՀԿ-ն էլ իր մտքում ունի անուններ: Այսինքն՝ Գալուստ Սահակյանի շուրթերով իշխող համակարգի տրամադրություններն են խոսում, որոնք Սերժ Սարգսյանին ակնարկում են, որ կամ նա իր թեկնածուին, իր մտքում եղած անունը կհամաձայնեցնի, կքննարկի ՀՀԿ-ական կոնգլոմերատի հետ և կստանա հավանություն, կամ էլ ի պատասխան իր մտքում եղած անունների՝ կստանա իշխանական համակարգի տարբեր մտքերում կամ, այսպես ասած, ՀՀԿ-ի հավաքական մտքում եղած որևէ անուն, ու այդ ժամանակ կտեսնեն, թե ում «միտքը» իրականություն կդառնա:

Մեծ հաշվով՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունը նախազգուշացում կամ սպառնալիք է Սերժ Սարգսյանին, որ ՀՀԿ-ի հետ, այսպես ասած, «մտքերով» չխոսի: Եվ հետաքրքրականը այն է, որ այդ սպառնալիքը կամ զգուշացումը Սահակյանը հնչեցնում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ֆոնին, ընդ որում՝ չբացառելով, որ Քոչարյանը երբևէ կարող է լինել ՀՀԿ-ի սատարումը վայելող թեկնածու:

Սերժ Սարգսյանը կորոշի՝ ՀՀԿ-ին որևէ հրապարակայի՞ն պատասխան տալ, թե՞ կգերադասի խոսել ՀՀԿ գործկոմի այս շաբաթ կայանալիք հերթական նիստում: Ակնհայտ է երևի թե, որ նիստում կլինի իսկապես թեժ խոսակցություն: Բայց Սերժ Սարգսյանը երևի թե կփորձի հասկանալ ոչ թե այն, ինչ կա Գալուստ Սահակյանի մտքում, գործնականում դա հասկանալը իսկապես կարող է շատ բարդ և գուցե նույնիսկ անհնար լինել, այլ կփորձի պարզել մյուս ՀՀԿ-ականների մտքում եղած անունները:

Միաժամանակ, իհարկե, պետք չէ բացառել, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները միմյանց համար բացահայտեն բոլորովին կեղծ, այսպես ասած՝ շեղող անուններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում