Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դեմ չէ կրկին գլխավորել ՊՍԺ-ն։ Իտալացի մասնագետը միաժամանակ կարծում է, որ փարիզյան ակումբի կազմը չի համալրի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն։
«Ես ՊՍԺ-ու՞մ․ ինչու՞ ոչ։ Գերազանց հիշողություններ ունեմ կապված փարիզյան ակումբի հետ։ Դարձանք Ֆրանսիայի չեմպիոն։ Թիմում խաղում էին Զլատան Իբրահիմովիչի կարգի ֆուտբոլիստներ։ Նա փոխել է ՊՍԺ-ի մտածելակերպը, և մենք այժմ խոսում ենք թիմի մասին, որն ունի հաղթողի հոգեբանություն։
ԻՆչ վերաբերում է Ռոնալդուին՝ չգիտեմ, կտեղափոխվի նա ՊՍԺ, թե ոչ։ Նա գրել է իր անունը «Ռեալ»-ի պատմության մեջ։ Անկեղծ ասած, նրան այլ ակումբում չեմ տեսնում։ Կարծում եմ՝ նա կարող է կարիերան ավարտել «Ռեալ»-ում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը։
Կարլո Անչելոտին ՊՍԺ-ն գլխավորել է 2011-13թթ։ 2012/13թթ մրցաշրջանում թիմը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։