Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ուշադրության կենտրոնում է «Սելտա»-ի հարձակվող Նոլիտոն։ Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը չի կասկածում, որ Նոլիտոն ի զորու է ուժեղացնել «Բարսելոնա»-ի խաղը։
Իսպանացի մասնագետը պնդում է գնել Նոլիտոյի տրանսֆերը։ Իսպանիայի գործող չեմպիոնը մտադիր է «Սելտա»-ի հետ բանակցություններ սկսել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նոլիտոյի ծառայություններով հետաքրքրվող Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է 30 մլն եվրո վճարել իսպանացի հարձակվողի տրանսֆերի դիմաց։