Ալբանիա – Սերբիա խաղը կանցնի ուժեղացված անվտանգության պայմաններում։ Խաղը կայանալու է հոկտեմբերի 8-ին՝ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակներում։
AP-ի փոխանցմամբ՝ խաղի ժամանակ աշխատելու է 1500 ոստիկան։ Թիմերի առաջին խաղը կայացել է Սերբիայում՝ 2014թ․ հոկտեմբերին։ Այն ավարտվել է սկանդալով։
Հանդիպման ժամանակ անօդաչու թռչող սարքով խաղադաշտ է բերվել քաղաքական գրառմամբ պաստառ։ Սկսել է ծեծկռտուք, որին մասնակցել են նաև երկրպագուները։
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Սերբիայի հավաքականի ակտիվում տեխնիկական պարտություն էր գրանցել, 2 խաղով որակազրկել մարզադաշտը։