Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Խնամին «պադդերժկա» արեց «քաքն ընկած» խնամուն

Երեկ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Մասիսի հատվածը փակելուց և տևական պայքարից հետո ուշ երեկոյան գյուղացիներին հաջողվել է 4 օր շարունակ արևի ու անձրևի տակ մնալուց հետո մթերել իրենց բերքը։ Սակայն ոչ թե Գագիկ Ծառուկյանին պատկանող Մասիսի գործարանում, այլ Մխչյան գյուղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատ-Վինկոն» գործարանում։

Ճանապարհը փակած գյուղացիներն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ երեկ երեկոյան, երբ դեպքի վայր է ժամանել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, նա հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո հայտարարել է, թե ամեն ինչ կարգին է, կարելի է շարունակել մթերումը։ Երբ խաղողագործները ճանապարհը փակած իրենց մեքենաները քշել են դեպի Մասիսի քաղաքում Ծառուկյանին պատկանող գործարան, կրկին խոչընդոտների են հանդիպել, և ավելի ուշ պարզվել է, որ իրենց խաղողը կարող են մթերել ոչ թե Ծառուկյանի, այլ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում։ Ուշ երեկոյան արդեն «Վինկոն» գործարանում բերքը մթերված էր։ Փաստորեն խնամի Աբրահամյանը չի թողել, որ խնամի Ծառուկյանի դեմ ծավալված բողոքի ակցիան թեժ զարգացումներ ստանա և ճարահատյալ մթերել է խնամու հետ պայմանագրեր ունեցողների բերքը։

Ի դեպ, գյուղացիները մեզ հետ զրույցում նաև ասացին, որ գյուղնախարարությունը ոչ մի լծակ չունի ազդելու Ծառուկյանի ու նրան պատկանող գործարանի վրա, որպեսզի ընդունեն գյուղացիների բերքը։ Առավել ևս, եթե նրանք նախօրոք պայմանագրեր են կնքել Ծառուկյանի հետ։ Երեկ, երբ պաշտոնյաների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարի ու փոխնախարարի այցերից հետո խաղողագործները գնացել են Ծառուկյանի գործարան, գործարանից պատասխանել են, որ իրենք ենթարկվում են միայն Ծառուկյանին, միայն Ծառուկյանը կարող է ասել՝ մթերե՞ն խաղողը, թե՞ ոչ։ Իսկ Ծառուկյանն ասել է՝ ոչ։

Նշենք, որ նույն վիճակն է նաև Արմավիրի մարզում։ Այնտեղ ևս Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանում տևական ժամանակ է՝ հրաժարվում են մթերել խաղողը, թեև նրանք պայմանագրեր ունեն Ծառուկյանի հետ, և նա էլ նախապես գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա։ Սակայն ինչ-որ պահից Ծառուկյանը «զադնի» դրեց՝ հայտարարելով, որ «էս երկրում ինքը միակը չէ» ու «քաքը չի ընկել», որ գործարաններ ունի։

Ստեղծված վիճակում խաղողագործներին այլ բան չին մնում, քան, իրենց խոսքով՝ ջրի գնով մթերել խաղողը, եթե դա հաջողվի, կամ, ինչպես նախօրին գյուղացիներից մեկն էր վարվել, պարզապես թափել բերքը։

«Մթերման կետերի առաջ հավաքված գյուղացիներից հրաժարվում են բերքը ընդունել՝ պատճառաբանությամբ, թե այն թթված է, փչացած, բայց ոչ ոք իրեն հարց չի տալիս, թե ինչու է թթվել կամ փչացել։ Եթե 4 օր խաղողով բեռնված մեքենան կանգնեցնես անձրևի տակ, դրա վերջը ի՞նչ կլինի՝ իհարկե, կփչանա, բայց ոչ մեր մեղքով»,- ասաց մեր զրուցակից գյուղացին՝ հավելելով, որ այս ու նախորդ տարիների մթերման գործընթացին հետևելով՝ իրենք այլևս նման բան չեն անի։

«Դրել 1 հեկտար խաղող եմ մշակել։ Աստված էլ բարի է եղել, ու տարին բերքառատ է եղել։ Բայց որ չեն մթերում, ինչի՞ համար ծախսի տակ ընկնեմ, ինչի՞ս է պետք։ Էլ չեմ մշակի, կամ էլ մենակ իմ ընտանիքի ու շուկայի համար»,- ասաց խաղողագործը։

Նշենք, որ գործարանները հիմնականում հրաժարվում են մեծ ծավալներով խաղող մթերել, քանի որ այլևս չեն կարողանում սպառել արտադրանքը դրսում՝ հատկապես Ռուսաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում