Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելտոին, ով «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածուն էր համարվում, հայտարարել է, որ ցանկանում է դեռ հանգստանալ և մտադիր է վերսկսել աշխատանքը հաջորդ մրցաշրջանում:
«Այժմ հանգստանում եմ: Իհարկե, կարոտում եմ աշխատանքս: Մարզչական գործունեությունս կվերսկսեմ հաջորդ տարի: Պետք է հանգստանամ, հավաքեմ ուժերս»,- Daily Mail-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլ»-ը պայմանագիր կստորագրի Յուրգեն Կլոպի հետ: