Հետաքրքիր իրավիճակում է հայտնվել «Պալմեյրաս»-ի բրազիլացի պաշտպան Էժիդիոն: Երկրի առաջնության շրջանակներում կայացած «Շապեկոենսե»-ի դեմ հանդիպմանը մրցավարը հեռացրել է նրան խաղադաշտից:
Այնուհետև՝ խորհրդակցելով օգնականի հետ մրցավարը փոխել է իր որոշումը և հետ կանչել ֆուտբոլիստին, ով ստիպված է եղել վերադառնալ արդեն հանդերձարանից:
Հավելենք, որ նշված խաղում «Պալմեյրաս»-ը 1:5 հաշվով զիջել է մրցակցին: