Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր կարծիքն է հայտնել մադրիդյան ակումբի նախկին գլխավոր մարզիչների՝ Մանուել Պելեգրինիի, Ժոզե Մոուրինյոյի և Կարլո Անչելոտիի մասին:
«Պելեգրինին գերազանց մարզիչ է և հիանալի անձնավորություն: Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում: Անչելոտին իմ ընկերն է: Նա նույնպես լավ մարզիչ է և անկրկնելի անձնավորություն: Մոուրինյոն լավ մարզիչ է և… վերջ»,- Daily Mail-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը, ով հավելել է, որ այլևս ոչինչ չունի ասելու պորտուգալացի մասնագետի մասին, քանի որ սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսը գլխավորել է «արքայական ակումբ»-ն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: