Aravot.am-ի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Արմեն Շեկոյանը և նույն մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Անատոլի Չերնիշովը Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայողներ են: Նրանք համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված հենակետում, խախտել են ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, 2015թ. հունիսի 9-ի ժամը 22.30-ի սահմաններում առանց համապատասխան թույլտվության մոտ երկու օրով ինքնակամ թողել են մարտական հենակետը: Դրա հետևանքով նվազել է մարտական հենակետի մարտունակությունը և սահմանի այդ հատվածը մնացել է առանց բավարար հսկողության:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում