Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է երկրպագուներին, թե ինչ զրկանքների միջով է անցել՝ ներկայիս մակարդակին հասնելու համար: Instragram-ի իր էջում ֆուտբոլիստը հրապարակել է մանկության լուսանկարներն ու մեկնաբանություններ արել:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կորցնում է երիտասարդ տարիներն ու զրկվում հանգիստ քնից: Այդ ամենն արդեն հետ չես բերի: Երբեմն անգամ դժվար է լինում ժամանակ գտնել ընտանիքի համար կամ ընկերների հետ ինչ-որ տեղ գնալ:
Երբեմն էլ գործերդ լավ չեն ընթանում, և դու ցանկանում ես ընդհանրապես կտրվել հասարակությունից: Բայց պետք է շարունակել աշխատել: Դա մանկության երազանք է»,- գրել է չիլիացի ֆուտբոլիստը: