Մյունխենի «Բավարիա»-ի լեգենդար գերմանաց հարձակվող Գերդ Մյուլերը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ: 2015 թվականի փետրվարից նա բժիշկների հսկողության տակ է: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Այժմ Մյուլերը ծերանոցում է: Նոյեմբերի 3-ին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը կդառնա 70 տարեկան: Մյուլերի հիվանդության պատճառով նրա ընտանիքը չի մասնակցի պաշտոնական հոբելյանական միջոցառումներին:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Բավարիա»-ում հանդես է եկել 1964-1979 թվականներին, 585 հանդիպումներում խփել է 533 գոլ՝ նվաճելով 13 տիտղոս: Հավաքականի կազմում նա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել: