Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ վերականգնվել է ձկնամկանի վնասվածքից և պատրաստ է մասնակցել Ուելսի հավաքականի խաղերին, որը «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպումներ է անցկացնելու Բոսնիա և Հերցեգովինայի ու Անդորայի ընտրանիների հետ:
«Վերականգնվել եմ վնասվածքից: Ցավերն այլևս չեն անհանգստացնում ինձ: «Ռեալ»-ի վերջին հանդիպմանը մասնակցել եմ 20 րոպե: Այժմ լիովին պատրաստ եմ մասնակցել հավաքականի խաղերին:
Երկար տարիներ ձգտել ենք մասնակցել խոշոր մրցաշարերի: Մեր մարզիչը հիանալի աշխատանք է կատարում: Ես էլ ցանկանում եմ նպաստել թիմիս հաղթանակներին»,- Goal-ը մեջբերում է Բեյլի խոսքերը: