Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Մատեո Կովաչիչը նշել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն թիմում ողջունել է իրեն՝ կատակելով իտալերեն:
«Մոդրիչը ներկայացրեց ինձ տղաներին: Նրանք բոլորը մեծ աստղեր են ֆուտբոլի աշխարհում, բայց շատ հասարակ ու հիանալի տղաներ:
Առաջին անգամ Ռոնալդուն դիմեց ինձ՝ հանդերձարանում կատակելով իտալերեն: Այնուհետև նա բացատրեց, թե ինչ է ճնշումը և ինչպես է այն ազդում ֆուտբոլիստների վրա: Քրիշտիանուն սիրում է կատակել և, իհարկե, հատուկ կարգավիճակ ունի թիմում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և հիանալի անձնավորություն է»,- Sportske Novosti-ը մեջբերում է Կովաչիչի խոսքերը: