ԱՄՆ իշխանության ներկայացուցիչները հայտարարել են ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու տվյալների բացակայության մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Թորները, գրում է TASS-ը:
Թորների խոսքերով` Վաշինգտոնը մի քանի օրվա ընթացքում արձանագրել է մեկ կամ երկու խախտում:
Նմանատիպ միջադեպերն ամերիկյան կողմից անհանգստության պատճառ են դառնում, անկախ դրանց դիտավորյալ, թե պատահաբար լինելուց: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն անմիջականորեն շոշափել է տվյալ թեման Ռուսաստանի կառավարության հետ: