Վերջին ժամանակներս դեղին մամուլը խոսում է այն մասին, որ Բեքհեմների իդեալական ընտանիքում կան տարաձայնություններ, հայտնում է plitkar.com.ua-ը:
Ոչ շատ վաղուց ամուսինները նշել են հարսանիքի 16-րդ տարեդարձը: Անկասկած դա մեծ թիվ է և մամուլում լուրեր են տարածվել, որ Վիկտորյայի և Դևիդի միջև չկան նախկին զգացմունքները և, որ նրանց ամուսնությունը պահպանվում է երկու կողմերի նյութական շահերի հաշվին:
Օրերս Վիկտորյա Բեքհեմը որոշել է ժխտել այդ մտքերը և հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ «Ես ունեմ հրաշալի ընտանիք, գերազանց և հավատարիմ ամուսին, առողջ և երջանիկ երեխաներ: Ես և Դևիդը շատ ենք աշխատում, բայց դա չի նշանակում, որ մենք ժամանակ չունենք ընտանիքի համար: Մենք օրինակելի զույգ ենք և օրինակելի ամուսիններ»: