Թուրինի «Յուվենտուս»-ի մարզական տնօրեն Պավել Նեդվեդը խոսել է «ծեր սենյորա»-ի մրցակիցների մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Բացի «Յուվենտուս»-ից, Իտալիայի չեմպիոնի հավակնորդ է «Ինտեր»-ը: Ինձ թվում է, որ այդ հնարավորություններն ունի նաև «Ռոմա»-ն:
Չի կարելի անտեսել «Ֆիորենտինա»-ին և «Նապոլի»-ին: Կարծում եմ, որ չեմպիոնությանը կարող է ավելի մոտ լինել «Ինտեր»-ը, քանի որ նրանք չեն մասնակցում Եվրոլիգաներին»,- հայտարարել է Նեդվեդը: