Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Լորենցո Ինսինյեն վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրո-2016-ի որակավորման փուլի հոկտեմբերյան հանդիպումները, տեղեկացնում է Football Italia-ն:
Ինսինյեն «Միլան»-ի դեմ խաղում վնասել է ծունկը: Այժմ նրան հետևում են Իտալիայի հավաքականի բժիշկները:
Վերջնական որոշումը կկայացվի մոտակա օրերին: