Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Մամադու Սախոն խոստովանել է, որ միշտ մեծ կարծիք է ունեցել թիմի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի մասին, տեղեկացնում է Skysports-ը:
«Այն ժամանակ, երբ ես քիչ խաղաժամանակ էի ստանում «Լիվերպուլ»-ում, ինձ զգում էի վանդակի մեջ փակված առյուժի պես:
Ջերարդն ինձ համար միշտ էլ օրինակ է ծառայել: Նա երբեմն ինձ հաղորդագրություններ է ուղարկում: «Բորդո»-ի դեմ խաղից հետո նա շնորհավորեց ինձ ավագի թևկապը կրելու կապակցությամբ:
Գրեց ինձ, որ ես շարունակեմ պայքարել: Այդ խոսքերն ինձ շատ ուժ են տվել»,- հայտարարել է Սախոն: