Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Մարտի 1-ը այն կարմիր գիծն է, որից հետո չենք կարող Քոչարյանի հետ նույն ճամբարում գտնվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:

– Պարոն Չուգասզյան, ի՞նչ վերաբերմունք ունեք Ռոբերտ Քոչարյանի մեկ հարց՝ մեկ պատասխանով հարցազրույցին:

– Մենք՝ որպես Հիմնադիր խորհրդարան, մասնակցելով ընդդիմության տարբեր ձևաչափի շարժումներին, հենց սկզբից ասել ենք, որ չենք կարևորում Ռոբերտ Քոչարյանին, ավելին՝ ասել ենք, որ Մարտի 1-ը այն կարմիր գիծն է, որից հետո մենք չենք կարող ուղղակի նույն ճամբարում լինել, այսինքն՝ հենց սկզբից իր մասնակցությունը կարևոր չի եղել: Իր գրասենյակի խոսնակի շութերով հնչեցին որոշ դրույթներ, մենք կարող ենք եզրակացություն անել, որ առաջիկայում Ռ. Քոչարյանը ակտիվ մասնակցություն չի ունենա հանրաքվեի հետ կապված գործընթացներին, որը և սպասելի էր, որովհետև կլանը, ի վերջո, 2 մասից է բաղկացած, և իհարկե այստեղ կա ճաք, որը հստակորեն այսօր արտահայտվեց, բայց այդ ճաքը այնքան չի, որ ինքը այս պահին սկսի գործել ինքնուրույն: Այնպես որ, մենք հատուկ կարևորություն չենք տալիս ո՛չ իր ելույթին, ո՛չ էլ իր խոսնակի ելույթին:

– Նույնիսկ այն հեռանկարի՞ն, որ 2017թ. ոչինչ չի խանգարի Ռոբերտ Քոչարյանին սեփական ցուցակով, գլխավորելով այդ ցուցակը, մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

– Ես կարծում եմ, որ 17թ. ընտրությունների վերաբերյալ խոսակցությունները ընդամենը նրա համար էին, որ ասվեր, որ ինքը չի մասնակցելու առաջիկա հանրաքվեի հետ կապված ակտիվ գործողություններին: Որովհետև չկա որևիցե մեկը Հայաստանի վերնախավում, որ վստահ լինի, որ 17թ. իրենք լինելու են: Իսկ եթե մեզ հարցնեք, մենք վստահ ենք, որ իրենք չեն լինելու անգամ 2016-ին:

– ԱԺ քվեարկության և ձեր ծրագրերի մասին ի՞նչ կասեք:

– Քվեարկությունը սերիալի հերթական արարն էր, որը արվում է մեկ նպատակով: Որ հաջորդ ընտրությունները ամեն կերպ հետաձգվեն, ոչնչանա ու չլինի ժողովրդի ձայնը, ժողովրդի ընտրությունը, երկու ընտրություն ուներ ժողովուրդը, մեկը հանվում է: Իշխող ռեժիմը վստահ չէ իր ուժերի վրա, սա հստակ է:

– Տեսակետ կար, որ սահմանադրական փոփոխությունների այդ ամբողջ գործընթացը հնարավոր գլխավոր մրցակցին՝ Ռոբերտ Քոչարյանին պայքարից դուրս թողնելու նպատակ է հետապնդում:

– Ես կարծում եմ, որ ոչ ոք չի կարող ասել, թե ով կարող էր դառնալ գլխավոր մրցակիցը. 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ մրցակից, և ամբողջ ժողովուրդը ձայն տվեց, նշանակում է՝ ոչ ոք չի կարող ասել, թե 17թ. ինչ կարող է լինել, հատկապես, որ ռեժիմը չունի ո՛չ 2008թ. ֆինանսատնտեսական կայունությունը, ո՛չ արտաքին ուժերի աջակցությունը և ներքին ամրությունը: Այն փաստը, որ խոսում են կայունության, կայուն հասարակարգ ստեղծելու մասին, դա վերաբերում է իրենց համակարգին, ռեժիմին, ոչ թե երկրի կայունության անհանգստությունից է բխում: Ընտրությունների նախապատրաստման խնդիրն է, որովհետև իրենք վստահ են, որ մինչև 17թ. վիճակն ավելի է ապակայունանալու, հենց այդ պատճառով փորձում են ստեղծել վերարտադրման նոր մեխանիզմ, որն արտահայտվում է այս սահմանադրական փոփոխություններով:

– Դուք ունե՞ք ծրագրված քայլեր:

– Իհարկե: «Նոր Հայաստան»  անվանումով նոր ճակատը հայտարարեց գործողությունների մասին, որ մենք մտադիր ենք տապալել հանրաքվեն, ի վերջո՝ դրանով սկսել ռեժիմի հեռացման գործընթացը՝ իր պարագլխի ղեկավարությամբ, և արտահերթ ընտրությունների նախապատրաստվել: Մինչև հանրաքվեն շատ ավելի հստակ կլինի բոլորի համար գործողությունների ծրագիրը:

– «Ոչ»-ի տարբեր շարժումներ են ձևավորվել:

– Իրականում մենք երկու ձևաչափում էլ մասնակցում ենք: Խնդիրները հանգում են նրան, թե որ քայլով է ավարտվում խաղը: Ոչ թե գեղեցիկ կոմբինացիաներ ենք անում, ասենք՝ մի կոմբինացիա արեցինք, մի ֆիգուր կերանք, այլ խաղն այստեղ ավարտվում է թագավորին մատ անելով, ուրիշ խաղ չի կարող լինել: Մեր ժողովուրդը սահմանադրության համար ոտքի չի կանգնելու, կանգնելու է, եթե իմանա, որ հեռացնելու է ռեժիմը: Սա մի կոչ է, որի շուրջ համախմբվելու է ժողովուրդը:

– Սահմանադրական փոփոխությունների հանրահավաքը կարո՞ղ է դառնալ այն առիթը, որը կմոբիլիզացնի ժողովրդին՝ իշխանությանը հեռացնելու համար:

– Հենց իշխանությունն ինքն է ստեղծել այդ առիթը, իր անվստահությամբ, որ ինքը չի կարող վերարտադրվել  սովորական ձևով՝ նախագահական ընտրությունների հերթական կեղծումով, արդեն ցույց են տալիս իրենց ներսի այն թուլությունները, որոնք ստիպում են իրենց գնալ այսպիսի փոփոխությունների: Սա արտաքին ճնշումների հետևանք չէ: Իհարկե վտանգավոր կետեր կան, որտեղ լղոզվում է գերագույն հրամանատարի պատասխանատվությունը, և դա վտանգներ է ստեղծում: Բայց սա ներսից ծնված ծրագիր է: Մեր երկրում սահմանադրական նորմերը չեն գործում, այստեղ քաղաքական կյանքը բռնատիրական համակարգի մեջ է, ինչպես կարող է այստեղ պառլամենտական ժողովրդավարությունն աշխատել.  սա դեկորատիվ պառլամենտարիզմ է: Մեր երկրում մեկ խնդիր կա. սահմանադրականության հաստատումը: Պետք է լինի վերահսկողություն իշխանության նկատմամբ: Եթե երկրում քաղաքական մոնոպոլիա գոյություն ունի, ուրեմն սահմանադրության մասին խոսելն ավելորդ է, որովհետև սահմանադրականությունը ենթադրում է կոմպրոմիս քաղաքական էլիտաների բևեռների միջև:

– «Չե՛ք անցկացնի»-ի հաջորդ հանրահավաքը նշանակված է հոկտեմբերի 30-ին, կմասնակցե՞ք, թե՞ կունենաք առանձին հանրահավաք:

– Մենք մեր մասնակցելու համաձայնությունը տվել ենք, բայց առաջիկա շաբաթների ընթացքում ևս գործունեություն կծավալենք, մեր համաժողովրդական հանրահավաքի մասին կլինի հայտարարություն:

– Խորհրդարանի այսօրվա ընդհանուր պատկերը՝ կապված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների հետ, ի՞նչ տպավորություն է թողնում:

– Հայաստանում ամբողջ էլիտան թարմանալու է: Սա շատ հստակ է, մի սերունդը փոխվեց, հիմա առաջացել է անկախության սերունդը: Մենք պետք է այդ էլիտայի փոփոխման, թարմացման խնդիրը լուծենք սահմանադրականության հիման վրա:

– Կարո՞ղ է արդյոք արտաքին քաղաքական այս լուրջ խմորումների փուլում հանկարծ սրվել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, և դա ի՞նչ ձևով կարող է անդրադառնալ ձեր գործունեության վրա:

– Ամեն պահ կարող է արտակարգ իրավիճակ ստեղծվել: Ֆորս-մաժորները միշտ հնարավոր են:

– Մեր սահմանների լարված վիճակը ֆորս-մաժո՞ր էր, թե՞ ոչ:

– Եթե ռեժիմը գտնում է, որ երկիրն այսօր արտակարգ իրավիճակում է գտնվում, ապա պետք է կանգնեցնի բոլոր քաղաքական պրոցեսները, այդ թվում՝ հանրաքվեի անցկացումը: Եթե իշխանությունը գտնում է, որ չկա այդպիսի արտակարգ իրավիճակի վտանգ, ուրեմն ներքին քաղաքական պայքարը նույնպես պիտի շարունակվի երկրում: Պատասխանատվությունը նախևառաջ ընկած է իշխանության վրա:

– Արտախորհրդարանական ուժերի լայն կոնսոլիդացիա տեղի ունեցավ, ձեզ միացան բացառապես «Ժառանգությունն» ու Ազգային կոնգրեսը՝ խորհրդարանական ուժերից: ԱԺ-ում կայացած քվեարկությունից պարզ դարձավ, որ որոշ խմբակցություների պատգամավորներ, ովքեր ոչ միայն «ոչ» էին ասել, այլ նաև բոյկոտել էին քվեարկությունը, այսօր պնդում էին, որ իրենք այդպես են «ոչ» ասել սահմանադրությանը: Առանձին քաղաքական գործիչների, պատգամավորների հետ համագործակցություն տեսնո՞ւմ եք ապագայում:

– Տեսնում եմ հնարավորություն: Խնդիրն այն է, որ շատ քիչ հեղինակություններ են մնացել քաղաքական գործիչների մեջ, որոնց հեղինակության վրա հենվելով կարելի է ժողովրդին ոտքի կանգնեցնել:

– Ինչո՞ւ էին մինչև հիմա զգուշանում դեմ քվեարկող պատգամավորները և համագործակցության ձեռք չէին մեկում:

– «Ոչ» ասելը քիչ է: Կա «ոչ»-ի մի տեսակ, որն ուղղակի լեգիտիմացնում է քվեարկությունը: Քաղաքացիական անհնազանդությունը պետք է այդ դերը կատարի և ոչ թե դեմ քվեարկելը: Իշխանության և ոստիկանության երեկվա գործողությունները ՀԱԿ-ը դատապարտել է, Հիմնադիր խորհրդարանը ևս: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ մենք գործ ունենք բռնատիրության հետ, այստեղ դեմոկրատիայի հոտ չկա: Երկրի սահմանադրական վիճակը ամբողջ իրավական պրակտիկան է, իսկ երեկ մենք տեսանք մի փայլուն օրինակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում