Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Ֆրեզնոյի բժիշկների և ատամնաբույժների խումբը 10 օր անվճար բուժօգնություն կցուցաբերի ՀՀ մարզերում

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով` հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանի Հանրապետություն է ժամանել բազմափորձ բժիշկների և այլ մասնագետների խումբ: Ամերիկացի բժիշկների և ատամնաբույժների խումբն արդեն ուղևորվել է մարզեր և անվճար բժշկական օգնություն ցույց կտա Հայաստանի գյուղերի կարիքավոր բնակչությանը:

Ողջունելով Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խմբին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնող` Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանին և բոլոր մասնագետներին` տասնօրյա այցի ընթացքում նախանշված աշխատանքների համար:

«Անգնահետելի է սփյուռքահայ մեր գործընկերների ազդեցությունը Հայաստանում առողջապահական համակարգի և բշկության զարգացման վրա։ Մեր բժշկագիտությունը շատ արագ զարգացավ 1990-ականներին, երբ մեծ աջակցություն ստացանք սփյուռքահայ բժիշկներից»,- նշել է նախարարը` մատնանշելով, որ բժիշկների նոր սերունդ ձևավորվեց, որն աշխատում է միջազգային չափարոշիչներով և նոր մոտեցումներով:

Նրա խոսքով`  ինչպես աշխարհի բոլոր երկրների առողջապահական համակարգերում, այնպես էլ` Հայաստանում, բազմաթիվ խնդիրներ կան։ «Բայց մեզ համար առանձնահատուկ կարևոր էր կանոնակարգել, չափագրել և ղեկավարել բժշկական օգնության որակը»,- շեշտել է Արմեն Մուրադյանը` կարևորելով վերջին տասը տարում կառուցված մարզային ժամանակակից հիվանդանոցներում միայն միջազգային չափորոշիչներով աշխատելը։ Նախարարն ուրախությամբ փաստեց, որ հենց նախորդ օրն Ազգային ժողովը երկրորդ ընթեցմամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին » ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որով օրենքի պահանջ է դառնում ինչպես շարունակական մասնագիտական զարգացումը, այնպես էլ` գործելակարգերով և չափորոշիչներով աշխատելը։ Օրենքի պահանջով կձևավորվի հավաստագրման կենտրոն, որն էլ, հավաքած կրեդիտները հաշվի առնելով, կհավաստագրի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` այլ երկրներից եկող  մասնագետներին։

Ամերիկայից ժամանած բժիշկների խմբի անունից շնորհավորելով  կարևոր այդ ձեռքբերման համար` Պերճ Ապգարյանը հիշեց, որ նախարարն այդ խնդիրը բարձրաձայնել է մեկ տարի առաջ  կայացած իրենց հանդիպման ժամանակ։ «Գնահատում ենք Ձեր ջանքերը»,- ասաց նա։

Այնուհետև Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները, ինչպես նաև վերջին մեկ տարում արձանագրված ձեռքբերումները։ Անդրադառնալով կադրային քաղաքականությանը` նա նշեց, որ 2014թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է բժշկական մասնագիտությունների նոր ցանկը։ Նախարարը ծանոթացրեց 2015թ. մեկնարկած սկրինինգային, սոցփաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ զննումների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների կյանք փրկող և այլ ծրագրերին։

Ընդգծելով նախարարության ուղղվածությունը դեպի առողջության պահպանում, այլ ոչ թե հիվանդաբուժություն` Արմեն Մուրադյանն անդրադարձավ հանրային առողջապահական ծրագրերին։ «Մենք շեշտը դնում ենք ծխելու և ալկոհոլի չարաշահման դեմ պայքարի, առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության ապահովման վրա»,- հավաստեց նախարարը։

Մատնանշելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները` Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև  այս ոլորտում առկա դժվարությունը, մասնավորապես, հանային առողջապահական ծրագրերի հանդեպ առանձին ՀԿ-ների, անհատների ժխտողական, բայց ոչ գիտականորեն հիմնավորված վերաբերմունքը։ ԱՄՆ-ից ժամանած մասնագետներին զարմացրեց հատկապես ցորենի ալյուրի հարստացման ծրագրի հանդեպ նման վերաբերմունքը։

«Մենք գերադասեցինք տարիներ շարունակ կուտակված խնդիրների կծիկը քանդել` լավ պատկերացնելով դրա դժվարությունները։ Բայց այդ խնդիրներին լուծումներ գտնելն օրախնդիր էր»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը` ակնկալելով ինչպես երկրի, այնպես էլ սփյուռքահայ գործընկերների աջակցությունը։

Պերճ Ապգարյանը ներկայացրեց խմբի բոլոր մասնագետներին, որոնց մի մասն այլ ազգերի ներկայացուցիչ են։ Պատվիրակության անդամներից ոմանք ամբողջ խմբի անունից իրենց պատրաստակամությունը հայտնեցին այցի շրջանակում հնարավորինս օգտակար լինել Հայաստանի առողջապահական համակարգին և հատկապես մարզերի բնակիչների առողջության պահպանմանը։

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում վաղվանից կսկսեն կրթական, բուժական իրենց գործունեությունը։

«Առանց Ձեր մեծ աջակցության մեր այս ծրագիրն  իր նպատակին չէր ծառայի։ Հուսով եմ, որ այն շարունակական կլինի»,- ասաց Պերճ Ապգարյանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ողջ այցի ընթացքում մշտական կապի մեջ գտնվել նախարարության և անձամբ նախարարի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում