Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հայտարարել է, որ «Մոսկվան շատ բան կկորցնի, եթե զրկվի Անկարայի բարեկամությունից»: Նախագահի խոսքով` Թուրքիայի օդային սահմանը նորից խախտելու դեպքում իրենք դրան հանգիստ չեն արձագանքի, հայտնում է ru.krymr.com-ը:
Հյուսիսատլանտյան խորհրդի շտապ ժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նշել է, որ ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը նման չէ պատահականության: Նա պնդել է, որ Մոսկվան պետք է հարգի Թուրքիայի սահմանները:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը չի ստացել Արտաքին գործերի նախարարությունից ոչ մի բողոք` կապված կիրակի օրը օդային սահմանների խախտման երկրորդ դեպքի հետ: Այդպիսի հայտարարություն է արել դեսպանատան ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդագրություն էր հայտնվել, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին նոտա է հանձնել` ՍՈՒ-24 ինքնաթիռով Թուրքիայի օդային տարածքի կրկնակի խախտման կապակցությամբ: