Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա տեղադրելու մասին խոսք չի եղել, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է Informator-ը:
«Մեզ այսօր բազաներ հարկավոր չեն: Այն էլ ռազմաօդային ուժերի: Մեզ հարկավոր են որոշակի զենքեր, ինչի մասին ես հրապարակայնորեն ասել եմ Պուտինին, և նախկինում` Մեդվեդևին»,- հայտնել է Լուկաշենկոն Մինսկի շրջան այցելության ժամանակ: