ԵԽԽՎ լիագումար նիստից Հայաստան վերադարձած ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է հարցին, թե ինչու է շնորհակալություն հայտնել ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին։
Ըստ Նաղդալյանի՝ այդ առաջարկով Հայաստանի սահմանադրական փաթեթի առթիվ ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ հստակեցվել է կետը, որով ԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների իրականացումը։