Ամերիկյան «Օռլանդո Սիթի»-ի ղեկավարությունը մտադիր է ապագայում ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը, տեղեկացնում է 101greatgoals.com-ը:
Հաղորդվում է, որ շվեդ հարձակվողը պատրաստ է փարիզը լքել հաջորդ ամառ:
Հարկ է նշել, որ «Օռլանդո Սիթի»-ում հանդես է գալիս «Միլան»-ի և «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Կական: