Բարբադոսյան աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան դարձել է Vanity Fair նորաձևության ամսագրի նոյեմբերյան համարի հերոսուհին: Վերջինս ամսագրային լուսանկարներից մեկում հանդես է եկել լիովին մերկ, ինչպես նաև հարցարզույց է տվել իր նախկին ընկեր Քրիս Բրաունի հանդեպ ունեցած զգացմունքների վերաբերյալ:
Ֆոտոսեսիայի լուսանկարիչը հայտնի լուսանկարիչ Էննի Լեյբովիցն է: Վերջինս լուսանկարել է Ջոն Լենոնին, Յոկո Օնոյին, Վուպի Հոլդբերգին, Դեմի Մուրին, բոլորին էլ կա՛մ մերկ, կա՛մ կիսամերկ, կա՛մ համբուրվելով:
Խոսելով արդեն իր նախկին ընկերոջ`ռեփեր Քրիս Բրաունի մասին, ով դեռևս 2009-ին դաժանաբար ծեծել էր իրեն, երգչուհին ասել է, որ եղել է ու կմնա ռեփերի պահապան հրեշտակը, քանի որ կարծում է, որ մարդիկ ճիշտ չեն հասկանում Քրիսին: Միաժամանակ, սակայն, երգչուհին ասել է, որ թեև մի ժամանակ մտածել է, որ կկարողանա փոխել Քրիսին, սակայն եկել է մի պահ, երբ վերջնական որոշում է կայացրել նրա հետ հարաբերությունները խզելու մասին, քանի որ կարծում է, որ Քրիսին փոխելն անհնարին է: «Երբեմն պետք է պարզապես թողնել ու հեռանալ»,- եզրափակել է քսանյոթամյա երգչուհին: