Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Մյունխենի «Բավարիա»-ին 1։5 հաշվով պարտվելուց հետո մեկնաբանել է Գերմանիայի գործող չեմպիոնի խաղը։
«Նման խաղ Գերմանիայում, հավանաբար, ոչ մի թիմ չի ցուցադրել։ Նրանք բոլորովին նոր մակարդակում են։
Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում կրկնօրինակել նրանց խաղը, այլ փորձում ենք զարգացնել սեփական խաղը։
Կարծում եմ՝ «Բավարիա»-ն աշխարհի 3 ուժեղագույն թիմերի թվում է։ «Բավարիա»-ն գերազանցում է նույնիսկ «Ռեալ»-ին ու «Բարսելոնա»-ին»,- Տուխելի խոսքերը մեջբերում է kicker-ը։