ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը 63-ամյա Չհոն Մոն Ջունին ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից զրկել է 15 տարով։
Դա նշանակում է, որ հարավկորեացին, ով ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու էր, չի կարող մասնակցել ընտրություններին։ Այս մասին գրում է Reuters-ը։
Չհոն Մոն Ջունը ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեին կաշառք էր առաջարկել։ 2010թ․ նա խոստացել էր վճարել 777 մլն դոլար, եթե Հարավային Կորեան իրավունք ստանա անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2022թ․ առաջնությունը։
Հարավկորեացին չի ընդունում իր մեղքը և նշում է, որ այդ որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը բացառելու համար։