Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Չեմ կարծում՝ Քոչարյանի ասածը որևէ ազդեցություն է ունենալու գործընթացի վրա. Վարդան Պողոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

– Պարոն Պողոսյան, այսօր հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որում նա բավական խիստ գնահատականներ է տվել այս նախագծին, մասնավորապես ասել է, որ սա տանում է կուսակցապետության և կուսակցապետի միջոցով՝ բռնապետության: Այսինքն՝ բավական խիստ գնահատականներ է հնչեցրել Ձեր հեղինակած նախագծի վերաբերյալ:

– Նախագծի համար ես կարող եմ պատասխանատվություն կրել և զգում եմ պատասխանատվությունը, բայց կուզեի ճշգրտել, որ դա իմ նախագիծը չէ՝ չնայած կիսում եմ այդ նախագծի բոլոր սկզբունքային դրույթները: Քանի որ իսկապես տեղյակ չեմ պարոն Քոչարյանի հարցադրումներին, կարող եմ միայն ձեր ասածի հիման վրա այժմ ասել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ամենաժողովրդավարական գաղափարներն է ամրագրել, այս նախագծից դիկտատուրայի հոտ ընդհանրապես չի փչում, դիկտատուրայի վտանգը կար գործող Սահմանադրության պայմաններում, և դրա վտանգը մեղմվում կամ շատ մեծ չափով սահմանափակվում է մեր առաջարկած նախագծում, որովհետև այդ նախագիծը ենթադրում է, որ այլևս չի լինելու իշխանության գերկենտրոնացում որևէ մեկ անձի ձեռքում, և քաղաքական պատասխանատվություն կրողները միշտ կարող են փոխվել Ազգային ժողովի կողմից:

– Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ընդհակառակը՝ տանում է քաղաքական մենաշնորհի և կոմունիստական հասարակարգի, և սա միայն իր տեսակետը չէ:

– Ես բացարձակապես չեմ կիսում այդ գնահատականները և կոմունիստական սահմանադրությունների հետ համեմատելը բացարձակապես անտեղի եմ համարում, և նաև երևի արդյունք այն բանի, որ չեն կարողանում իրարից տարբերել տարբեր սահմանադրությունների տրամաբանությունն ու բովանդակությունը:

– Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանի այս հայտարարությունը ի՞նչ ազդեցություն կունենա «Ոչ»-ի ճակատի պայքարի վրա, և հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխությունների տապալումը այս փուլից հետո:

– Չեմ կարծում, որ Քոչարյանի ասածը որևէ ազդեցություն է ունենալու այս գործընթացի վրա: Նա 10 տարի չի եղել քաղաքական թատերաբեմում, նրա գնահատականները ես դիտարկում եմ որպես մասնավոր անձի ասած կամ կատարած հայտարարություններ:

– Դուք նախագծի այս վերջին տարբերակի վերաբերյալ այսպիսի ձևակերպում եք տվել. «Նախագահի համար ընդունելի սահմանադրական նախագիծ»:

– Ես նման պնդումներ չեմ անում, որ դա նախագահի համար ընդունելի է կամ ընդունելի չէ, այդ արտահայտությունը կա կանոնակարգում: Եկեք մի բան շատ պարզ հասկանանք.  սահմանադրական փոփոխություններն առաջարկվել են ՀՀ նախագահի կողմից, և ցանկացած փոփոխություն այդ նախագծում, որոնք որ կատարվել են պատգամավորների առաջարկությամբ, բնականաբար՝ բոլորին ՀՀ նախագահը ծանոթացել է և արտահայտել է իր տեսակետը՝ ընդունելու կամ չընդունելու տեսանկյունից: Եվ դրա համար բացարձակապես անտեղի է շահարկել «հանրապետության նախագահի համար ընդունելի» արտահայտությունը: Դա օրենքի պահանջն է, Սահմանադրության պահանջն է:

– Ո՞ր օրենքի: Ինչո՞ւ նախնական տարբերակում նման ձևակերպում չկար:

– Նախնական տարբերակում խոսքը սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին էր, որ ներկայացրել էր ո՞վ՝ հանրապետության նախագահը: Դրանից հետո կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ ԱԺ քննարկումների ընթացքում կարող են լինել առաջարկներ, և եթե այդ առաջարկները ընդունելի են հանրապետության նախագահի համար, այդ դեպքում դրանք կարող են ընդգրկվել Սահմանադրության փոփոխությունների նախագծում: Եվ հենց այդպես էլ տեղի է ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում