Անհայտ ՄիԳ-29 կործանիչը և սիրիական հրթիռային համալիրները «փոխազդեցության մեջ են մտել» թուրքական ութ F-16 կործանիչների հետ, որոնք հսկել են Սիրիայի հետ սահմանը: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է թուրք զինվորականների ներկայացուցիչը: Միաժամանակ, նա նշել է, որ չի հաջողվել պարզել, թե որ երկրին է պատկանել ՄիԳ-29-ը:
Հաղորդվում է, որ աղբյուրը չի նշել, թե հատկապես ինչ է նկատի առնվում «փոխազդեցության մեջ են մտել» ասելով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին:
Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշում են, որ անհայտ ՄիԳ-29-ի կողմից թուրքական ինքնաթիռները հետապնդելու մասին տեղեկությունը ոչ մի կապ չունի այդ շրջանում ռուսական օդային խմբի հետ: