Աշխատելով ավանդական հիերարխիայով ընկերություններում՝ աշխատակիցները ամենատարբեր պահանջների ու բյուրոկրատիայի վրա ծախսում են շատ ավելի մեծ ժամանակ, քան կարևոր աշխատանքի: Ուստի ընկերություններում պետք է տիրի իրավահավասարություն: Այսպիսի եզրակացության են հանգել Միացյալ Թագավորության կառավարման ինստիտուտի մասնագետները՝ փոխանցում է The Daily Mail-ը:
Հետազոտողները համեմատել են ընկերությունները, որոնց պետերը ղեկավարում են իրենց ենթականերին, այն ընկերությունների հետ, որտեղ իշխանությունը բաժանված է աշխատակիցների միջև:
Ուսումնասիրությունների արդյունքները պարզել են, որ ոչ հիերարխիկ իշխանությամբ ընկերությունների աշխատակիցների 10-ից 9-ը իրենց ընկերությունում ղեկավարության ոճը համարել են ժողովրդավարական և առաջընթաց, իսկ հիերախիկ իշխանությամբ ընկերությունների աշխատակիցների՝ 50%-ից փոքր-ինչ ավելին: